Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 15:15 26-04-2024

Ադրբեջանական ոչ մի բան չենք օգտագործի. հարցում  

Դիվերսիֆիկացման գործընթացների շրջանակում իշխանությունները պատրաստակամություն են հայտնում քննարկել նաև էներգետիկ ոլորտում այլ երկրների հետ գործակցությունը, մասնավորապես՝ Իրանից և Ադրբեջանից եներգակիրների նրկրման հնարավորությունները։

Oragir.News-ը համաքաղաքացիներից հետաքրքրվեց՝ Ադրբեջանական գազ կօգտագործե՞ք, նկատի ունենալով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 25-ին անհրաժեշտ է համարել քննարկել ադրբեջանական գազ ներկրելու հարցը։

Հարցվածների մեծ մասն ասաց, որ սկզբունքորեն դեմ է ադրբեջանական գազ օգտագործելուն։ Մի տարեց կին, լսելով, որ Ալեն Սիմոնյանը պատրաստ է քննարկել այդ հարցն, արձագանքեց. «Թաղե՛մ Ալեն Սիմոնյանին էլ, իր խունտային էլ, մահ իրենց»։ «Ինձ թվում է՝ պետք չի օգտվել ադրբեջանական ոչ մի բանից»,- նշեց մի քաղաքացի։ Մի քանի քաղաքացի չբացառեց դրա հնարավորությունը, ասելով՝ «Գազը գազ է։ Ժողովրդին լավ լինի։ Ի՞նչ տարբերույթուն՝ Ադրբեջանի՞ց կլինի, թե՞ Հնդկաստանից»։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից