Ներքին 2 տարի առաջ - 11:04 24-04-2024

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր,
1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:

Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:

Այսօր՝ համահայկականության և միասնականության այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում