Արտաքին 2 տարի առաջ - 17:20 23-04-2024

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցին ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել Թաքսիմի, Թյունելի և Շիշհանեյի շրջաններում, չորեքշաբթի ժամը 19.00-ին Քադըքոյ Սյուրեյյա օպերայի դիմաց ոգեկոչման միջոցառում իրականացնելու թույլտվության համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան և մերժում ստացել։

Այս մասին հայտնում է «Ակօս»-ը։

«1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեր միջոցառումը, որը մենք կազմակերպել ենք Ստամբուլում և Թուրքիայի տարբեր քաղաքներում 2010 թվականից մինչև 2019 թվականը, արգելված է 2020 թվականից: Ստամբուլի նահանգապետարանը, օգտվելով համաճարակի ժամանակաշրջանում փողոցում մեր կողմից հիշատակի միջոցառում չանցկանցկացնելու հանգամանքից, վերջին երեք տարիների ընթացքում արգելափակել է մեր հիշատակի ծրագիրը։

Տարիներ շարունակ անցկացվող ոգեկոչման միջոցառումը միայն մամուլի համար հայտարարություն չէ, այլ մոտ մեկ ժամ տևողությամբ հարգանքի լուռ ակտ է նրանց նկատմամբ, ում մենք կորցրել ենք։ Մեր ոգեկոչման միջոցառման՝ առանց որևէ հիմնավորման արգելումը մենք դիտարկում ենք որպես հակաժողովրդավարական քայլ։

Այն, որ Ժողովրդավարացման ամենակարևոր շրջադարձային կետերից մեկի՝ 1915-ին առերեսվելու վերաբերյալ միջոցառումը «նպատակահարմար չի համարվում», վկայում է չժողովրդավարացման և ռասիստներին արվող զիջման մասին»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հարթակի ներկայացուցիչները նաև նահանգապետարանին կոչ են արել վերանայել որոշումը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան