Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:53 20-04-2024

Ժողովուրդը պետք է ըմբոստանա․ Տավուշի գյուղերն ապօրինաբար են հանձնվում․ Էդգար Ղազարյան

Տավուշի գյուղերի հանձնումը ապօրինություն է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով եկել էր Հանրապետության Հրապարակ՝ Տավուշի Մարզի 4 ոչ անկլվային գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշման կապակցությամբ իր բողոքն արտահայտելու համար։

Էդգար Ղազարյանի կարծիքով՝ ժողովուրդը պետք է ըմբոստանա նման զիջումների դեմ։

«Այն պաշտոնյան, ով իր աշխատանքով երկրին ո՛չ թե օգուտ է տալիս, այլ վնաս է տալիս՝ նա պետք է հեռացվի»,- կարծում է նա։

Հասարակական-քաղաքական գործիչն ընդգծեց, որ ժողովուրդը պետք է ըմբոստանա Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշմանը։

Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Շահին Մուստաֆաևի գլխավորած պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը։ Պաշտոնական Երևանն այս առնչությամբ հայտնեց, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ Ադրբեջանը կմոտենա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի իր վերահսկողության տակ: Այսպիսով՝ չնայած այն բանին, որ հայ հասարակության մեծ մասը կտրականապես դեմ էր 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց կատարել Բաքվի հերթական պահանջը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին