Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 19:52 19-04-2024

Պուտինի անունից էլ եմ ասում՝ «նետ»․ Փաշինյանն ունի՞ արժանապատվություն․ հարցում

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին Տավուշի մարզի սահմանակից գյուղեր այցելության ժամանակ պատասխանել է գյուղացիների հարցերին, խոսքի մեջ ասելով՝ «Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ»։

Oragir.News-ը Երևանի Արաբկիր վարչական շրջանում հարց է ուղղել քաղաքացիներին, թե իրենց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ունի՞ արժանապատվություն։

Հարցվածների մի մասը լավատեսական կարծիք հայտնեց, որ Փաշինյանն արժանապատվություն ունի։

«Էն, ինչ ինքն է արել, ինձ թվում է՝ մյուսները չեն արել։ Զարմանում եմ՝ ոնց է դիմանում էդքան հարվածներին։ Իհարկե, ունի արժանապատվություն»,- ասաց մի կին։

Արաբկիրցիների մի մասի կարծիքով՝ Փաշինյանը արժանապատվություն չունի։

«Ոչ, իհարկե, չունի»,- ասացին մի քանի քաղաքացիներ։

Հարցվածների մի մասն էլ դժվարացավ պատասխանել հարցին։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով, ասել է․ «Ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունեմ, չեմ կարո՞ղ հակադարձել։ Ոչ։ Ես հասկանում եմ, որ գալիս է պահը, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի հանու քո երկրի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր