Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:30 15-04-2024

Շահախնդրորեն են մասնակցել 1 մլն դրամանոց խորհրդավոր ընթրիքին. հարցում

ՀՀ-ում դրամահավաք կարողանում են կազմակերպել միայն իշխանությունները։ Նրանց հաջողվում է ահռելի մեծ գումար հավաքել հասարակական կամ քաղաքական միջոցառումներ կազմակերպելու առիթով։ Օրինակ՝ ապրիլի 14-ին, ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, կազմակերպել էր դրամահավաք-ընթրիք, հրավիրվածներից պահանջելով 1 միլիոն դրամ մուտքավճար։ Եվ այս ընթրիքին մասնակցել են բազմաթիվ հյուրեր։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին. «Ձեր կարծիքով՝ ի՞նչն է դրդել մարդուն վճարել 1 միլիոն դրամ և Աննա Հակոբյանի հետ մասնակցել ընթրիքի»։

Որոշ քաղաքացիներ կասկած հայտնեցին, որ դրամահավաքին մասնակցել են շահախնդրորեն։ Ոմանք կարծիք հայտնեցին, որ գուցե՝ «սոված են եղել»։ Մի քանի քաղաքացիներ էլ առաջարկեցին հանգանակված գումարը բաժանել աղքատներին։ Հարցվածները մի մասը դժվարացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը ապրիլի 14-ին կազմակերպել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։

Oragir.News-ը եղել էր գործարանի տարածքում և ֆիքսել ընթրիքին շտապող անձանց գերթանկարժեք ավտոմեքենաները: Հյուրերի շարքում են եղել հայտնի գործարարների կանայք, նրանց ընտանիքի կին անդամները։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից