Միտք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:30 12-04-2024

Մեկ է՝ հերքող չկա․ Ադրբեջանը շարունակում է ջանասիրաբար պիտակավորել արցախահայությանը

Արցախի օկուպացիայից հետո ադրբեջանական քարոզչամեքենան ամենօրյա պարբերականությամբ հաղորդում է «հայտնաբերված և առգրավված» զենք-զինամթերքի մեծ ծավալների մասին։
Խոսքը վերաբերում է գրեթե բացառապես ստեփանակերտյան «գտածոներին»։

Ըստ ադրբեջանական ՆԳՆ-ի հայտարարությունների, պարզվում է, որ Ստեփանակերտ քաղաքի տներում բնակվող մարդիկ պահում էին ինքնաձիգներ, նռնակներ, փամփուշտներ, արկեր․․․

Հակառակորդ երկրի իշխանությունները փորձում են աշխարհին ցույց տալ, որ Արցախում գործում էին ավազակախմբեր, որոնց զբաղմունքն օրնիբուն թալանելը, կողոպտելը, սպանելն էր։ Ալիևյան քարոզչամեքենան հրահանգ է ստացել բոլոր հնարավոր եղանակներով վարկաբեկել ինքնորոշման ուղին ընտրած Արցախը, ներկայացնելով այն «անջատողական» և «ապօրինի» մի ռեժիմ, որտեղ բոլորը զինված՝ մեկը մյուսի վրա էին հարձակվում, միմյանցից գողանում և այդպես ապրելով՝ «վնասում» Ադրբեջանի իմիջը։
Այսօրվա ադրբեջանական լուրերում, սովորական դարձած «զենք-զինամթերքի հայտնաբերումից և առգրավումից բացի», հայտնվեց նաև Ստեփանակերտից «մարիխուանա» տեսակի թմրանյութ գտնելու մասին տեղեկություն։ Ընդ որում, ադրբեջանական մի ռեսուրս ներկայացրեց 3 կգ մարիխուանա «հայտնաբերելու» մասին լուր, մեկ այլի մոտ արդեն գտնված թմրանյութը կշռում էր 20 կգ, գուցե երրորդ լրատվակայքը մարիխուանային գումարի այլ թմրանյութեր գտնելու մասին տեղեկություն․․․ Կարևորը դա չէ, այլ որ Արցախը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, և սիստեմատիկորեն ոչնչացնելով հայկական հետքը, բնիկ արցախահայությունը պիտակավորվում է, որպես հանցագործ կազմավորում։




Եվ սա անպատասխան է մնում։

Ո՞վ պետք է թշնամական ագիտպրոպին արձագանք տա․ այս հռետորական հարցը շարունակվում է մնալ «օդից կախված», և քանի դեռ չի գտնվել մի կառույց կամ անհատ, որը նույնչափ ջանասիրաբար, ինչպես թշնամու տեղեկատվական համակարգն է աշխատում, գոնե ուղղակի չի հերքի ստահոդ այս քարոզչանյութերը, ապա աշխարհի համար մենք կդառնանք իսկապես ապօրինի ավազակախմբերով կոմպլեկտավորված տարածքից փախուստի դիմածներ, որոնք, մեծ հաշվով, որևէ աջակցության արժանի չեն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից