Մամուլ 2 տարի առաջ - 07:15 06-04-2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կրքերը բորբոքված են. Փաշինյանի որոշումները ոչ միանշանակ են ընդունվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Տավուշի շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ արտաքին քաղաքական վերջին շրջադարձերը լուրջ կրքեր են բորբոքել:

Բանն այն է, որ որքան էլ իշխանականներն իրենց հարցազրույցներում կամ լրագրողների հետ զրույցներում կրկնում են նույն թեզերը, ինչ Փաշինյանն է ասում, բայց իրականում նրա որոշումները ոչ միանշանակ են ընդունվում թիմում: ՔՊ-ականներից շատերը անորոշ վիճակում են, չգիտեն՝ ինչ դիրքորոշում հայտնեն այս կամ այն հարցի շուրջ, օրինակ՝ Տավուշի գյուղերի հանձման կամ էլ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է խորհրդարան՝ ՔՊ-ականների հետ հանդիպման:

Իշխանականները հույս ունեն, որ գոնե այս հանդիպումների ժամանակ սպառիչ պատասխաններ կստանան Փաշինյանից, որը, սովորաբար, իր որոշումները գաղտնի է կայացնում, ու ՔՊ-ում միայն հաշված մարդիկ են նախապես իմանում:

«Ժողովուրդ» օրեթերթի տեղեկություններով՝ այս անորոշությունը սրել է իրավիճակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Իշխանական պատգամավորներից ամեն մեկը փորձում է իրեն լիդեր կարգել ու իր գաղափարի շուրջ համախմբել մյուսներին, այլ կերպ ասած՝ թիմի ներսում իրենց թիմն են ստեղծում, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը