Սպորտ 2 տարի առաջ - 10:04 05-04-2024

Էլինա Ավանեսյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը՝ չնայած ռուս թենիսիստների չեզոք կարգավիճակին: Նա այդ մասին ասել է «Սպորտ-էքսպրես»–ին։

Ավանեսյանին հարցրել են` արդյոք նրան Հայաստանի կամ Ղազախստանի մարզական քաղաքացիություն չեն առաջարկել, ինչը Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն կտար։

«Մինչև հիմա նման բան չի եղել։ Այդ մասին չեմ մտածել կամ քննարկել»,– պատասխանել է նա։

Նշենք, որ Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր դեբյուտը նշեց 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթեց կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից