Ներքին 2 տարի առաջ - 17:30 03-04-2024

Եթե նա շարունակի անձնական վիրավորանք հասցնել, կստանա ավելի խիստ պատասխան. Արա Պապյան

Օրերս համացանցում ակտիվ շրջանառվում են Arm Comedy հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանի և դիվանագետ, Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության անդամ Արա Պապյանի աղմկահարույց գրառումներն ուղղված միմյանց։

«Մեր մոտ ամեն ինչ էնքան թարս ա, որ երկրի թիվ 1 արևմտամետ ուժը հոմոֆոբ հարձակում ա անում վրես»,- գրել էր Սերգեյ Սարգսյանը։

Oragir.News-ը զրուցեց Արա Պապյանի հետ, կապված իր իսկ գրառման, հաղորդավարի մեղադրանքների և հետագա քայլերի մասին․

Արա Պապյանի խոսքով՝ «սեր-ԳԵՅ» բնորոշումը ոչ թե ինքն է տվել, այլ Սերգեյ Սարգսյանի գործընկեր Նարեկ Մարգարյանը:

«Ես գրել եմ իր անունը, և ասեմ, ի դեպ, այդ «սեր-ԳԵՅ» արտասանությունը իր ընկեր Նարեկը պարբերաբար անում է իր հաղորդման ժամանակ։ Հիմա ցանկանում եմ գալ բուն պատճառին: Պատճառը հետևյալն է՝ «Վուդրո Վիլսոնի ախպոր քելեխին բաստուրմա կտրող չուվակի դեմքով» արտահայտությունը։ Հիմա դուք կարծում եք, որ այդ անձնական թիրախավորումը ընդունելի է, իսկ իր անունը «սեր-ԳԵՅ» գրելը ընդունելի չէ՞։ Ինքն ասել է, ինքը ստացել է: Եվ դեռ քիչ է ստացել: Եթե նա շարունակի անձնական վիրավորանքներ հասցնել՝ կստանա ավելի խիստ պատասխան, որովհետև դա արդեն հումոր չի: Դա անձնական թիրախավորում է։ Իմ գրառումն ի պատասխան է եղել նրա այդ ձևակերպման»,- եզրափակեց Արա Պապյանը։

Նշենք, որ Arm Comedy հաղորդավար Սերգեյ Սարգսյանը զերծ մնաց այս թեմայով մեկնաբանություններ տալուց։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար