Ներքին 2 տարի առաջ - 15:46 01-04-2024

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող մեծ այգին պատրաստ կլինի մայիսի 8-ին.

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները կատարված են 98 տոկոսով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը:

«Սալիկապատման, էլեկտրականության անցկացման, շատրվանների կառուցման, երեսպատման եւ հատակի բազալտե քարերի երեսպատման աշխատանքներն ավարտված են: Նստարանների կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Նախատեսված է աշխատանքներն ավարտել ապրիլի 1-ին տասնօրյակում.,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկի փողոցի միջնամասում (7-րդ եւ 5-րդ զանգվածների միջեւ) գտնվող այգու կառուցմանը, Տիգրան Գեղամյանն ասաց. «Աշխատանքները կատարված են 55 տոկոսով: Բետոնապատման աշխատանքները կատարված են 70 տոկոսով: Ներկայումս կատարվում են բազալտի երեսպատման եզրաքարերի տեղադրման աշխատանքներ, իրականացվում են ոռոգման ցանցի անցկացման նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ շների զբոսանքի համար առանձնացված տարածքի սահմանազատման եւ բետոնացման աշխատանքներ: Պոմպի կառուցման համար շինարարական աշխատանքները կատարված են մոտ 90 տոկոսով: Պայմանագրով այգու կառուցման ավարտը նախատեսված է մայիսի 8-ին: Կանխատեսում ենք, որ ժամկետում շինարարությունը կավարտվի, մեծ թափով ընթանում է շինարարությունը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը