Ներքին 2 տարի առաջ - 12:47 01-04-2024

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն. Ավինյան

Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանը նման հանձնարարություն տվեց այսօր գործակարգավարական նիստի ժամանակ:

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելություն մի քանի անձի։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցում տարածվել էին տեսանյութեր, որտեղ դաստիարակները բռնության էին ենթարկում երեխաներին։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է մասնավոր մանկապարտեզի դաստիարակը հարվածում երեխայի դեմքին։ Մյուսում լսվում է, թե ինչպես են բղավում երեխաների վրա։

2024 թվականի հունվարի սկզբին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող 162 մանկապարտեզներից 41-ում է տեսախցիկ տեղադրված։

Տեսախցիկները տեղադրված են ընդհանուր օգտագործման վայրերում` մուտքերի մոտ, միջանցքներում, նախասրահներում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը