Սպորտ 2 տարի առաջ - 09:45 28-03-2024

11 ակումբների Ազգային արտոնագրեր են շնորհվել

Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննության էին դրվել IDBank Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա» և ՀՀ Առաջին խմբի 2023/2024 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող IDBank Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանին:


Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր են շնորհվել թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ», «ՖԱ Վեստ Արմենիա», «Գանձասար ՖԱ» և «Սյունիք ՖԱ» ակումբներին:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան