Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:00 23-03-2024

Ադրբեջանը թքած ունի, ՌԴ-ի համար միևնույն է, Բելառուսը պետք է մտահոգվի, այն էլ թքած ունի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդարանում, Եվրանեսթի կոնգրեսի շրջանակում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Բարձրացվել է Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա»-, հաղորդում է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ՝ պարզելու, թե իր կարծիքով ի՞նչ քաղաքական ակնարկ է պարունակում Ալեն Սիմոնյանի և Սվետլանա Տիխանովսկայանի այս հանդիպումը․

«Եվրոպացիների համար այդ հանդիպումն իրենից ոչինչ չի ներկայացնում, Ադրբեջանը թքած ունի, Թուրքիան ընդհանրապես թքած ունի, Ռուսաստանի համար միևնույն է, թե ում հետ է Ալեն Սիմոնյանը հանդիպում։ Բելառուսը պետք է, իբր, մտահոգվի, այն էլ թքած ունի»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս ամենն անիմաստ ուշադրություն շեղելու նպատակով է արվում։

«Հենց դրա համար էլ հանդիպել են, որ ուշադրությունը մեր երկրի գլխավոր խնդիրներից շեղեն և անիմաստ օրակարգ թելադրեն»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսի նախագահի 2020 թվականի ընտրություններում ստացել է ընտրողների 60 տոկոսի քվեն։ Սակայն ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ Լուկաշենկոյի։ Աշխարհի բազմաթիվ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյի լեգիտիմությունը։ Իսկ Լիտվայի խորհրդորանը Տիխանովսկայային ճանաչել է որպես Բելառուսի օրինական նախագահ։ Տիխանովսկայան պարբերաբար հանդիպում է գերտերությունների առաջնորդների՝ Ջո Բայդենի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը