Ներքին 2 տարի առաջ - 00:31 23-03-2024

Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 40, վիրավորվել 100-ից ավելի մարդ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Ցնցված ենք Մոսկվայում անմարդկային ահաբեկչության վերաբերյալ սարսափելի լուրերից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը, իսկ բոլոր տուժածներին ու վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը