Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:07 22-03-2024

Կոնսերվատորիայի տեղափոխումը մշակութային նպատակաուղղված ոչնչացում է․ վրացահայ երաժիշտ

Oragir.News-ի՝ Թբիլիսիի թղթակիցը Երևանի Կոնսերվատորիայի փակման առնչությամբ զրուցել է նշանավոր երաժիշտ, դաշնակահար Եսայի Աբովյանի հետ։ Վերջինս նշեց, տեղյակ է խնդրի մասին։

Անդրադառնալով այն փաստին, թե Կոնսերվատորիան տեղափոխելու են Աշտարակ, Եսայի Աբովյանը նկատեց, որ դա մշակույթի նպատակաուղղված ոչնչացում է։

Մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ ոչ ոք Երևանից չի գնա այլ քաղաք՝ Կոնսերվատորիայում անցկացվող միջոցառմանը մասնակցելու։

«Այստեղից են սկսվում մյուս բոլոր խնդիրները, որովհետև ցածր է ազգի մշակութային պահանջմունքը, այս հակամշակութային դաստիարակությունն իրականացվում է արդեն քանի տարի։ Մշակույթի մակարդակը անընդհատ իջնում է, արդյունքում ստացվեց այնպես, որ ռաբիսը գերիշխեց իսկական, դասական արվեստին»,- ասաց երաժիշտը։

Նա վստահություն հայտնեց,որ շատ դասախոսներ կդադարեն աշխատել՝ տեղափոխման խնդիրների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը