Ներքին 2 տարի առաջ - 18:12 22-03-2024

Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե։
Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Արտակ Կարապետյանը, «Մելորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։

Նախարարը ողջունել և շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը նախարարին զեկուցել է, որ գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ «Ջուր օգտագործող ընկերությունների» տարածքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը հիմնական Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների մասին է։ Իրականացվում են ոչ միայն մաքրման, այլև ջրանցքների, պոմպակայանների, խորքային հորերի, խողովակների վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Արարատյան դաշտում նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն ավարտվել են, իսկ նախալեռնային շրջաններում դրանք նոր են մտնում ակտիվ փուլ։

Մկրտչյանը հավաստիացրել է, որ մինչև ոռոգման շրջանի մեկնարկը բոլոր ՋՕԸ-երը պատրաստ կլինեն իրականացնել պատշաճ ու սահմանված ժամանակացույցով ջրամատակարարում։

Այնուհետև ոլորտին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ ծավալվել է քննարկում։

Նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ նկատված խնդիրները լուծելու, ոռոգման համակարգերի աշխատունակության վիճակը բարելավելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը