Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:51 22-03-2024

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման հետևանքները

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս պատմական այցը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքաներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն են։

Արարատ Միրզոյանը և Օմար Պագանինին մեծապես կարևորել են ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակին համահունչ առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա նոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի արդյունավետությունը՝ հաստատելով հաջորդ խորհրդակցությունները Երևանում անցկացնելու մտադրությունը։

Երկու նախարարներն ընդգծել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի յուրովի դերը հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում հիշատակվել է այն, որ Ուրուգվայը, նախորդ դարասկզբին ապաստան տալով Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, 1965 թվականին առաջինը ճանաչեց ցեղասպանությունը, իսկ այսօր իր հասարակական քաղաքական կյունքում տեսնում է հայ գործիչների, մասնագետների նշանակալի ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ և միանշանակ ճանաչման կարևորությունը, որը պետք է հիմնված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և ծառայի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քաղաքական հիմք։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերջինիս միջոցով Հարավային Կովկասի և դրանից անդին ընձեռնվող տնտեսական հնարավորությունները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ներկայիս՝ մարտահրավերներով լի, խարխլված աշխարհակարգի պայմաններում միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին միջազգային հանրության կողմից հավատարմության կարևորությունը, ինչի բացակայությունն է, որ շարունակաբար հանգեցնում է նոր սրացումների։ ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի կողմից Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ մինչ օրս արտահայված դիրքորոշումների համար։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ