Ներքին 2 տարի առաջ - 18:03 19-03-2024

Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության և վերլուծության անհրաժեշտություն ունեն:

«Հայաստանում կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումներ են ընթանում, և անհրաժեշտ է քննարկել հնարավոր ուղղությունները, որոնք հետազոտության անհրաժեշտություն ունեն: Արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով մենք կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է կրթության համակարգում համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթական համակարգում ներդրվել են կրթական նոր չափորոշիչը և մանկավարժական կարողությունների զարգացման նոր ծրագրերը: Փոխնախարարն ընդգծել է՝ այս տարվանից մեկնարկել է ՀՀ բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը: «Մեզ համար կարևոր իրադարձությունն էր Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքների գնահատումը Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների կողմից: Անկախ գնահատումը ցույց է տվել, որ Տավուշում կրթական արդյունքի 6 ամսվա դինամիկա ունենք մյուս մարզերի համեմատ: Սա մեզ համար շատ հաջողված ցուցանիշ է»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Ըստ Արաքսիա Սվաջյանի` չափորոշչի հիմնական նպատակը դպրոցներում կրթության որակի բարձրացումն է, և այս ուղղությամբ մի շարք գործընթացներ են իրականացվել: Մասնավորապես՝ ներդրվել է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր համակարգ, վերանայվել է դպրոցների կառավարման մեխանիզմը՝ ուսուցման բովանդակային կառավարումն առանձնացնելով վարչատնտեսական մասի կառավարումից:

Անդրադառնալով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին` Արաքսիս Սվաջյանը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրել է դասավանդվող մասնագիտությունների՝ տնտեսության կարիքներին համապատասխանեցումը: Նշվել է, որ ոլորտում ներդրվել է կրթաթոշակային նոր քաղաքականություն, ըստ որի՝ 10 անգամ բարձր կրթաթոշակ է տրվում պետության կողմից սահմանված գերակա մասնագիտություններով սովորողներին:

Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավորի հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, կրթական գործընթացում գյուղական և քաղաքային համայնքների առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին