Ներքին 2 տարի առաջ - 19:51 15-03-2024

Արդարադատության փոխնախարարը ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հակոբյանին։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակներում և Ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով առավել սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմանը, արբիտրաժի ու հաշտարարության և էլեկտրոնային արդարադատության ոլորտումոլորտում իրականացված աշխատանանքներին։ Այս համատեքստում ներկաները մտքեր են փոխանակել զարգացման գործընկերների ջանքերի համատեղման ու պարբերական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ։

Ծրագրի տնօրեն Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, ինչպես նաև ներկայացրել Ծրագրի շրջանակներում առաջիկա անելիքներն ու Արդարադատության նախարարության հետ իրականացման ենթակա գործողությունները, որոնք ուղղված կլինեն վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, գործարարների հասանելիության ապահվմանն ուղղված հարցերին, արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին աջակցելուն։

Կողմերը քննարկել են նաև դատաիրավական բարեփոխումների ողջ ծավալով համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված հարցերը։

Հանդիպման ավարտին Կողմերը պայմանավորվել են նախանշել առաջիկա տարվա ընթացքում իրականացման ենթակա գործողությունները և դրանց ժամանակացույցները ու երկուստեք պատրաստակամություն հայտնել արդյունավետ շարունակելու ծրագրի իրականացումն ու նպաստելու արդարադատության ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից