Ներքին 2 տարի առաջ - 18:51 14-03-2024

Խորհրդարանում հյուրընկալվել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները

ՀՀ Ազգային ժողով մարտի 14-ին այցելել են «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ հանդիպումը կայանում է կանանց միամսյակի շրջանակում: Անդրադառնալով «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի արդյունավետությանը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը համախմբում է տարբեր ոլորտներում նախաձեռնող, փորձառու եւ ուժեղ կանանց՝ զարգացնելու հաջողակ քաղաքական կարիերայի եւ առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Այս համատեքստում նա ընդգծել է ծրագրում հատկապես մարզերի կանանց մասնակցությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխնախագահը խոսել է անհատի կայանալու ճանապարհին կանանց վճռորոշ դերակատարության մասին եւ հավելել՝ կանայք առաջնորդության հարցում կարող են լինել լավագույնը եւ չպետք է թերագնահատել նրանց դերը: Հակոբ Արշակյանի համոզմամբ կանանց առաջնորդության համար ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն:

Նշվում է, որ հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ու քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը, կանանց իրավունքների իրացմանը մի շարք բնագավառներում: Կարեւորվել է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, հատկապես տեղական մակարդակում: Նշվել է, որ գործող քվոտան ներուժ ունեցող կանանց ներգրավվելու հնարավորություն է տալիս, սակայն համայնքներում առկա են բազմաթիվ կարծրատիպեր:

Ընդգծվել է որոշումներ ընդունող մարմիններում կանանց մասնակցությունը բարելավող մեխանիզմների անհրաժեշտությունը: Խոսվել է կանանց զբաղվածությունը խթանող ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում:

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, որը 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»