Ներքին 2 տարի առաջ - 09:45 13-03-2024

Դեսպան Բալայանը հանդիպում է ունեցել Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ

Մարտի 11-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Լիսբեթ Հոմանսի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հանդիպմանը դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Ֆլանդրիայի խորհրդարանին նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար և ընդգծել խորհրդարանի բանաձևերի դրույթների իրականացման կարևորությունը գործադիր մարմինների կողմից։

Երկուստեք մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, Արցախի էթնիկ զտման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և հետագա նպատակների և հեռանկարների մասին։

Դեսպանի խնդրանքով Լիսբեթ Հոմանսը ներկայացրել է Բելգիայում տարբեր մակարդակների ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընտրական գործընթացների հնարավոր արդյունքները։

Քննարկվել են տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում Հայաստանի և Ֆլանդրիայի միջև փոխգործակցության հարցեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում