Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:25 12-03-2024

Հույս ունեմ՝ առաջիկայում կունենանք մի քանի որոշում, որ կլինեն ՀՀ-ԵՄ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան

ԵՄ, ԵԱՏՄ. դրանք էլ Սահմանադրությանը հավասար թեմաներ են, որովհետև իշխանությունը կարող է պատկերացում ունենալ այս կամ այն մասին, բայց որոշում կայացնողը ժողովուրդն է. այդ հարցերը ևս կարող են լուծվել միայն հանրաքվեի միջոցով: Ուրիշ տարբերակ չկա: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը:

«Այլ բան, որ եթե քաղաքական իշխանությունը քննարկի, որոշում կայացնի և առաջնորդություն ստանձնի, տեսական տարբերակներից մեկն այն է, որ կարող է նման որոշում կայացնել, և նման առաջարկ անել հանրությանը, բայց որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, և մենք այս իրադրության մեջ քննարկում ենք ամենատարբեր սցենարներ: Այդ սցենարների մեջ երբ պատրաստի առաջարկ ունենանք, հանրությանն այդ առաջարկով հանդես կգանք, և, ընդ որում, այդ հարցի պատասխանը կախված է նաև մի շարք այլ հարցերի պատասխանից, որովհետև այդ հարցերը և այդ թեմաները վակուումի մեջ չեն և փոխկապակցվածություններ ունեն ամենատարբեր հարցերի հետ: ՀՀ-Իրան հարաբերությունները, որը մեզ համար շատ կարևոր է և ունի ռազմավարական նշանակություն, Հայաստան-Վրաստան հարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և այդպես շարունակ»,- նշեց նա:

Վարչապետը հիշեցրեց նաև իր այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:

«Հիմա մենք պետք է հասկանանք, թե ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի: Դրանից հետո անենք հետևություններ: Բայց նաև կարևոր է, թե ՀՀ ժողովուրդը որքան հնարավոր կհամարի: Բայց այս փուլում մենք գործընթացը տեսնում ենք այսպես՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են: Եվ հիմա մենք չենք ասում, ԵՄ-ն է ասում, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խոր և ամուր չեն եղել: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը»,- ասաց Փաշինյանը:

«Այնպես չէ, որ մինչև հիմա այդ արտահայտությունները չեն եղել: Ուղղակի կարծում եմ, որ հարաբերությունները զարգանում են, այն նոր դրսևորումներ ու արտահայտություններ պետք է ունենա: Օրինակ՝ այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին և ՀՀ-ի տնտեսական կապերի խորացման ուղղությամբ:

Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության և հարաբերությունների խորացումը, նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, ԵՄ դիտորդների մանդատը ևս 2 տարով երկարաձգելու մասին որոշումը և այսպես շարունակ: Այս պահին գործող մանդատը 2 տարի է»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանն ու ԵՄ-ն ունեն շատ լայն օրակարգ: «Մենք պատրաստ ենք այդ օրակարգն ընդլայնել ու խորացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում