Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 10:30 11-03-2024

Տրանսպորտը չպետք է թանկանա, դուրս եկե՛ք քաղաքացիների գրպանից. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉՊԵՏՔ Է ԹԱՆԿԱՆԱ,
Դուրս եկե՛ք մեր քաղաքացիների գրպանից
Ապաշնորհ կառավարում Երևան քաղաքում՝ կոռուպցիոն և հովանավորչական դրսևորումներով
Սիրելի՛ համաքաղաքացիներ, մարտի 7-ին կայացած ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստին բացահայտվեց, որ նախորդ տարի տրանսպորտին սուբսիդավորվել է 4 մլրդ 34 մլն դրամ (քաղաքապետարանում մինչև այս պնդում էին, թե շուրջ 7 մլրդ դրամ)

• Բացահայտվեց քաղաքապետարանի անկարողությունը ստվերի դեմ պայքարում կամ էլ տեղի է ունենում դասական «ջեբկիրություն»:

Իմ հարցին, թե ո՞րքան գումար է հավաքագրում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ն, Սուրեն Գրիգորյանի պատասխանը եղավ, որ չենք կարող ասել, քանի որ ստվերը շատ է և հավաքագրումը 50%-ից մի փոքր ավելի է (աբսուրդի ժանրից): Ավելի պարզ՝ գումարի կորստի համար N 1 «մեղավոր» կարգվել են ավտոբուսի վարորդները:

www.yerevan.am կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2013 թվականի Երևանում վերգետնյա տրանսպորտով օրական երթևեկել է 630 000 քաղաքացի, բայց չգիտես ինչու հիմա քաղաքապետարանի պաշտոնյաները նվազ թիվ են ներկայացնում՝ իբրև թե 550 000 ուղևոր (ակնհայտ է, որ հիմա ավելի շատ մարդ է երթևեկում)։

• Ընդառաջ գնալով Սուրեն Գրիգորյանին՝ հիմք ընդունենք, որ 60 % հավաքագրում եք ունենում, ստացվում է, որ օրեկան (նույպես նրանց թվերը հիմք ընդունենք) 40% հավաքագրման թերացումը կամ «գրպանումը» կազմում է 220 000 ուղևոր բազմապատկած 100 դրամով, այսինքն՝ օրական 22 000 000 դրամ, տարեկան՝ շուրջ 8 մլրդ դրամ։ Տարեկան 8 մլրդ դրամը ստվերից կամ Ձեր գրպանից բերեք օրինակ դաշտ և դուրս եկեք մեր քաղաքացիների գրպանից։

Հ.Գ. Մի՛ վախեցեք և պատասխանեք իմ 22.02.2024թ. / N 17/02 նամակին, թե ինչպե՞ս է ձևավորվում ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հ.Գ. Համապատասխան կառույցնե՛ր, կարո՞ղ է Ձեզ էլ «փայ» կա. չեք հետաքրքրվում այս փաստերով
Հաջորդիվ կանդրադառնամ 2023 թվականի ծախսերի կատարողականին և ի ցույց կդնեմ ապաշնորհ պլանավորման, կառավարման դասական օրինակը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ