Ներքին 2 տարի առաջ - 15:56 03-03-2024

Այս հակահայկական որոշումները անհայրենիքների կենդանի մնալու միակ ճանապարհն է․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անցյալ տարի նոյեմբերին, երբ կառավարության շենքի հանդիպումների սենյակում հերթական ցոփ ու շվայտ նորոգման ժամանակ Արագածը հայտնվեց, պատին հումորով վերաբերվեցինք։ Հետո չդիմացան ու գնալով այնպիսի լուսանկարներ շրջանառեցին, որ դա ավելի լավ երևա։

Այս հակահայկական (Արարատ/Արագած-հայոց/հայ ժողովրդի-հարկատու հերոս և այլն) որոշումների ընթացքի պատճառները գիտենք բոլորս. անհայրենիքների կենդանի մնալու միակ ճանապարհն է։ Իսկ մենք նստած ինչ-որ լուրջ գաղափարական հենք ենք փնտրում, մոռանալով ում(երի) հետ գործ ունենք։

Այս մտասևեռված ընթացքն էլ ավելի տխուր է դառնում, երբ նույն տրամաբանությանն ամբողջական հակառակ դրսևորում Մանուշյանի միջոցառման հետ կապված կենդանական հրճվանքին ես հանդիպում, որը մեկ անգամ ևս ապացուցում ա այս ամենի մակերեսային լինելը։ Էլ չեմ ասում Շառլ Ազնավուրի արձանի արձանն ու դրա ընտրությունը։

Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ ամենն ուղղակի ոմանց համար կենդանի (հասկանալ իշխանության) մնալու, ոմանց համար վերևում մնալու, իսկ ոմանց համար հեշտ ապրելու բանաձև է։

Հ.Գ.-Այս շղթայի վերաբերյալ դեռևս ամենաամբողջական մեկնաբանությունը Նազարեթ Կարոյանի ու Սուրեն Մանուկյանի մոտ եմ հանդիպել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում