Ներքին 2 տարի առաջ - 13:47 02-03-2024

ՀՀ արտաքին ճակատն ամուր պահելը շատ կարևոր է․ Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Դիվանագետի օրը․

«1992 թվականի այս օրը նշանավորվեց մեր ինքնիշխանության վերածնունդով:

Հայկական եռագույնը հպարտորեն բարձրացվեց ՄԱԿ-ի այլ ինքնիշխանությունների դրոշների շարքում, և մենք դարձանք համաշխարհային հանրության ճանաչված մաս: Այս օրը մենք ստացանք մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը ՝ դիվանագիտությունը:

Դիվանագիտությունը մեզ թույլ է տալիս ապահովել ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի աճը, և, հետևաբար, երկրի հզորացումը, այլ նաև պետական սահմանների պաշտպանությունը, ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական փոփոխությունները: Դիվանագիտությունը մեր աշխարհն առավել կայուն և կանխատեսելի դարձնելու միջոց է:

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ'Նիլի խոսքերով՝ «Դիվանագետն այն անձն է, ով պետք է քաղաքական գործիչների թմբուկի հուժկու զարկը վերածի տավիղի հնչյունների»:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների դիվանագետներին` Հայ դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին ճակատն ամուր պահելը, պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելը շատ կարևոր է»,- գրել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը