Միտք 2 տարի առաջ - 20:08 01-03-2024

Գուցե արցախցիների ավանդական դարձած լռե՞լն է «գոտեպնդում» հայաստանյան կառավարիչներին

Ադրբեջանի տիրապետությունը թոթափելուց հետո Արցախն սկսեց զարգանալ ըստ նոր իրողությունների։

Ռազմական հաջողություններն առաջ բերեցին հարստացման նոր աղբյուրներ, որոնց ակունքում նստել էին հաշվված թվով մարդիկ, որոնցից, սակայն, որոշներն էին միայն առնչվել պատերազմական հաղթանակների հաստատմանը։

Այդ մարդկանցից էլ, մեծ հաշվով, սկսեց ձևավորվել «էլիտա», որի մեջ մտան նրանց մերձավորները, խնամիները և բարեկամ-ծանոթները։

Տարիներ շարունակ Արցախում բարձր պաշտոններ էին զբաղեցնում նրանք, որոնք պաշտոնական դիրքը դիտում էին ոչ թե հանրային ծառայություն մատուցելու, այլ վերը նշածս կարողություններն ընդլայնելու եզակի հնարավորություն։

Միամիտություն կլիներ կարծել, թե այդ վիճակը միայն Արցախին է հատուկ, սակայն արցախյան հասարակության փոքրածավալ լինելը նաև միմյանց լավ ճանաչելն էր հնարավոր դարձրել։

Ահա այդպիսի «ճանաչողական» բնույթ ունեն համացանցում վերջերս տարածվող տեքստերը այս կամ այն պաշտոնյաների մասին, որոնց վարքը, հարստությունը ժամանակին ակտիվ քննարկվում էին հանրության շրջանում, սակայն՝ ծածուկ, առանց բարձրաձայնելու։ Նման պաշտոնյաներից մեկի մասին է սույն տեքստը, որի հեղինակը, ցավոք, չի ցանկանում բացահայտել իր անձը։ Սակայն դա չի նշանակում, թե նրա գրածի բովանդակությունը հեռու է իրականությունից։

Ի դեպ, եթե ուսումնասիրենք նրա էջը, կտեսնենք Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների մասին գրած՝ բավական արժանահավատ տեքստերը։

Մենք՝ արցախցիներս, իհարկե, առանց ֆեյսբուքյան գրառումների էլ գիտենք, թե ով ով էր և է։ Սակայն ամեն մեկս իրեն հայտնի հանգամանքների բերումով լռում է, կամ գոնե ասածը հանրային հնչողություն չի ստանում, ինչը ցավալի է։ Քանի որ արդեն ամեն-ամեն ինչ բոլորովին այլ իմաստ ու նշանակություն է ձեռք բերել, և գուցե եկել է ինքներս մեզ քննադատելու, մեր անգործությունն ուղղելու ժամանակը։

Գուցե մեր ավանդական դարձած լռելն է «գոտեպնդում» հայաստանյան կառավարիչներին, որոնց հիմնազուրկ որոշումները պետք է «կարգավորեն» մեր կյանքն այստեղ այնպես, ինչպես դա ցանկանում են մի քանի պաշտոնյաներ։ Մենք լուռ էինք Արցախում, լռում ենք Հայաստանի Հանրապետությունում, լռելու ենք ամենուր և լուռումունջ ընդունելու ենք այն ողորմությունը, որը շպրտում են դեպի մեզ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում