Ներքին 2 տարի առաջ - 23:36 28-02-2024

Արցախցիներին կվերադարձվե՞ն կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները

Արցախի պետական նախարար Արամ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկվում է տեղահանված արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցը։

Մինչև տեղահանումը՝ արցախցիներն իրենց կենսաթոշակային գումարները կուտակել էին General Asset Management ներդրումային հիմնադրամում, որը ստեղծվել էր Արցախի կառավարության կողմից։

«Նրանք, ովքեր ցանկություն կունենան շարունակելու գումարների հետագա աճը, այդ նպատակով մինչև հուլիսի 1-ը դիմում կներկայացնեն դիմումներ, որոնցով իրենց գումարները կտեղափոխվեն համապատասխան հայաստանյան ֆոնդեր՝ սահմանված ժամկետներում անձին վճարելու համար, իսկ նրանք, ովքեր համապատասխան դիմում չեն ներկայացնի, ավտոմատ կերպով կդառնան այդ պահի դրությամբ առկա գումարների վերադարձի շահառու»,-հայտնել է Ա․ Սարգսյանը։

Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ կլուծվի նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող արցախցիների կենսաթոշակային կուտակային ֆոնդերում կուտակված գումարների տրամադրման հարցը։

«Արցախում համապատասխան օրենքն ընդունվել է 2019 թվականին, և քաղաքացիությունն այստեղ նշանակություն չունի․ նրանց պատկանող գումարները կվերադարձվեն»,-ընդգծել է Արցախի պետնախարարը։

Տեղեկացնենք, որ մինչև բռնատեղահանումն արցախցիները General Asset Management հիմնադրամում կուտակել էր 17 մլրդ դրամի գումար։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը

Ձեզ գուցե հետաքրքրի