Մամուլ 2 տարի առաջ - 08:13 28-02-2024

Գևորգ Պապոյանը նախարարական «կայֆերի» մեջ էր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը դեռ պատգամավոր է, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի, մանդատը վայր դնելու դիմումից 1 շաբաթ անց պետք է կրկնի հրաժարականը, սակայն երեկ ԱԺ-ում նա արդեն նախարարական «կայֆերի» մեջ էր։ Հիշեցնենք, որ Փաշինյանը որոշել է Վահան Քերոբյանի փոխարեն Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար։ Նախագիծ զեկուցելու նպատակով ԱԺ եկած էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երեկ, բառի բուն իմաստով, վազում էր ապագա շեֆի՝ Պապոյանի ետեւից, կրնկակոխ ուղեկցելով նրան։

Ի դեպ, ՔՊ-ականները վստահեցնում են, որ Պապոյանի սրտով չէ գործադիր տեղափոխվելը, նա մտավախություն ունի, որ դա իր համար լավ ավարտ չի ունենալու` պատգամավորի կարգավիճակն ավելի ապահով է, սակայն կադրերի սղության պատճառով Փաշինյանի որոշումը չի քննարկվում, եւ նա զրկված է առաջարկից հրաժարվելու իրավունքից։ Պապոյանից հետո պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՔՊ ցուցակի, Դավիթ Կարապետյանինն է, ով 2018-ի դեպքերից հետո նշանակվեց Մալաթա-Սեբաստիայի վարչական ղեկավար։ Նաեւ աշխատել է ՊՎԾ-ում` որպես ծառայության ղեկավարի խորհրդական։ Նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը