Ներքին 2 տարի առաջ - 19:12 27-02-2024

Ֆրանսիային տարածաշրջանից հետախուզական տվյալներ փոխանցելու մասին լուրը մի քանի ժամով տեղադրել, ապա ջնջել են

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին խոսել է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված, այնուհետև ջնջված մի լուրի մասին, որը ոչ բոլորն են հասցրել նկատել․ «Փաշինյանի ընտանեկան թերթն այսօր հրապարակել է մի լուր, ըստ որի` ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստան-Ֆրանսիա համաձայնություն է կնքվել հետախուզական տվյալներ փոխանակելու մասին։ Հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին է փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի մասին հետախուզական տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են, կամ պետք էր մի քանի ժամով, կարճ ասած` լուրն արդեն ջնջված էր, բայց լուրն արդեն վանդակից դուրս է թռել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով ահամարհանքի դրսևորում էր նաև սեփական ժողովրդին դասակարգելով արտագնա աշխատանքի մեկնողներին որոշելով թույլ տալ կամ չտալ ասֆալտի վրայով քայլել, թե չքայլել՝ կարող է իրեն թույլ տալ մեկը, ով արհամարհում է սեփական ժողովրդին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը