Ներքին 2 տարի առաջ - 20:46 26-02-2024

Դանակահարություն՝ Չարենցավանում հայտնի «Դայմոնդ» գիշերային ակումբի մոտ․ shamshyan.com

Փետրվարի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, իսկ վիրավորը փրկվել է՝ շնորհիվ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Վահե Մելքոնյանի, կրտսեր պարեկ Արմեն Մուրադյանի և «Չարենցավան» բժշկական կենտրոնի բժիշկների։

Այդ օրը «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով պարեկային ծառայողի կողմից ծառայողական ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նա Չարենցավանի բնակիչ 20-ամյա Գրիգորի Բ․-ն է, ով «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց։

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենցավան քաղաքի կայարանամերձ տարածքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբի բակային հատվածում և Գրիգորի Բ․-ին դանակով հարվածելու մեջ հայտնաբերվում և ոստիկանության Չարենցավանի բաժին է տեղափոխվում Կոտայքի մարզի բնակիչն 24-ամյա Հարություն Պ․-ն, ով այնուհետև ոստիկանության Չարենցավանի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Պարեկների շնորհիվ հայտնաբերվում է նաև հանցագործության գործիք դանակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը