Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:52 26-02-2024

ՊՆ-ում ատեստավորման համակարգի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՄԻՊ ԱՆահիտ Մանասյանին։

«Բաց նամակ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին

Իրազեկում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարությունում ներդրված ատեստավորման համակարգի հետևանքով ներդրվել է նաև գենդերային խտրականության ավանդույթը, որի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները:

Արատավոր օրինակներից մեկը ատեստավորման ժամանակ կին զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության քննություններն են:

Բանն այն է, որ ատեստավորման ժամանակ ֆիզիկական պատրաստվածության քննությունները հաձնելու նպատակով զինծառայողների համար ստեղծվել են համապատասխան տարիքայն խմբեր՝ տղամարդկանց համար թվով յոթ խումբ, իսկ կին զինծառայողների համար թվով չորս խումբ:

Կին զինծառայողների համար 4-րդ խմբի տարիքային շեմը սահմանվում է 35-40 տարիքով, ուստի այդ պատճառով օրինակի համար 50 տարեկան կին զինծառայողները պարտավոր են հանձնել 35-40 տարեկան կին զինծառայողներին համապատասխան նորմատիվներ, այն ժամանակ, երբ նույն 50 տարեկան տղամարդ զինծառայողների համար առկա է արդեն իսկ 7-րդ տարիքային խումբ՝ 50-54 տարեկաններ, ուստի այդ տարիքի համար համապատասխան նորմատիվներով, որում նվազեցված է հանձնվող նորմատիվ վարժությունների քանակները և վարժությունների կատարման համար սահմանված է ավելի բարենպաստ բալային համակարգ, ապա քննությունների արդյունքում նույն տարիքի կին զինծառայողները, ունենալով ավելի բարդ նորմատիվների ծրագիր, ստանում են ավելի քիչ միավորներ, կամ նույն տարիքի համար նախատեսված ավելի բարենպաստ նորմատիվներ ունեցող տղամարդ զինծառայողները, ինչի հետևանքով այդ տարիքային շեմ ունեցող կին զինծառայողները կտրվում են ատեստավորումից, իսկ տղամարդիկ բարեբախտաբար հանձնում են:

Ավելին, նախկինում քառասուն տարեկան և բարձր տարիքային խմբերի կին զինծառայողները համապատասխան իրավական ակտերով առհասարակ ազատված էին բոլոր տեսակի ֆիզիկական պատրաստվածության քննություններից, քանի որ հաշվի էր առնվում կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և առօրյա կյանքում կանաց ծանրաբեռնվածությունը, մասնավորապես՝ երեխա բերելը, մեծացնելը, ընտանեկան օջախի կրակը պահպանելը և այլն, որը այս իշխանության կողմից առհասարակ հաշվի չի առնվում:

Վերոգրյալից ելնելով՝ պահանջում եմ անհապաղ քննության առնել սույն ահազանգը՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ կին զինծառայողների իրավունքների վերականգնման հարցում:

Հ.Գ. Հարկ եմ համարում արձանագրել, որ ատեստավորման ժամանակ հաշվի չեն առնվում նաև նախարարության ստորաբաժանումների առանձնահատկությունների բնույթը ու նպատակները և զավեշտալի է նայվում, երբ ՊՆ իրավաբանական վարչության իրավաբաններից, ռազմական բժիշկներց կամ ռազմական լրագրողներից պահանջում են ապահովել նորմատիվների կատարումը հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներին հավասար։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համագարգող` Էդգար Հովհաննիսյան։
26.02.2024 թ.»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի