Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:58 25-02-2024

Հայն իր կյանքը պաշտպանելու մեկ միջոց ունի միայն՝ զենքն ու զինավարժությունը․ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

«Կուռք է Անդրանիկը, որ մեր ժողովուրդն է կռել, կոփել ու քանդակել համապատասխան իր դարավոր իղձերի, ձգտումների, ամբողջ իր իդեալին, արդարության և իրավունքի ծարավ իր գոհու պահանջներին։ Բյուրավոր խոնավ կտրիճների մեջ կուռք է Անդրանիկը, բայց իրապես նա մի ուխտված է՝ ճակատին խաչանիշ ազատության սեղանի առջև պատրաստ զինվելու Մեծ Գաղափարի համար»,- այսպես է բնութագրել Զորավար Անդրանիկին հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանը։

Այսօր ազգային-ազատագրական շարժման գործիչ և մեծ զորավար, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է։

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»,-սա էր Անդրանիկի գաղափարախոսությունը։



1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Համիդյան ջարդերի ընթացքում, Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։

1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։

Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր էին մղել Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցել էԿովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկել է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։

Անդրանիկն ասում էր․ «Հայն իր կյանքը պաշտպանելու մեկ միջոց ունի միայն, մեկ պաշտպան, այն էլ զենքն է ու զինավարժությունը։ Մարդ ոչ հերոս, ոչ էլ կռվող կծնվի։ Զենքն է, որ մարդուն կռվելու ընդունակություն կտա եւ դիմադրության ոգի կստեղծի նրա մեջ…։ …Ես չհասցրեցի ավարտին հասցնել բոլոր իմ գործերը»:




Անդրանիկը մտերիմ է եղել Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի հետ։ 1916 թ․ նրանք հանդիպել են Թիֆլիսում, ժամանակ անցկացրել։ Թումանյանի դուստր Նվարդի ասելով՝ հայրն ուներ 2 հարազատ ընկեր՝ Ղազարոս Աղայանն ու Անդրանիկը։ Իսկ հայ նշանավոր արձակագիր, ստալինյան բռնության զոհ Վահան Թոթովենցը, ով զորավար Անդրանիկի մտերիմներից էր, նրա թիկնապահ-թարգմանիչը, իսկ 1917-1918 թթ. Թիֆլիսում խմբագրել էր զորավարի հրատարակած «Հայաստան» թերթը, նույնպես իր հուշերում գրել է մեր ժողովրդի մեծ զավակների մասին։

Վ․ Թոթովենցը հիշում էր․ «Երկար խոսում էին այս երկուսը իրար հետ, բազմաթիվ անեկդոտներ, բարքեր, սովորություններ, ասացվածքներ, առակներ, հեքիաթներ էին իրար հաղորդում, մեկը` Լոռուց, մյուսը` Սասունից: Ի վերջո նրանք եկան այն եզրակացության, որ լոռեցիները սասունցիներ են եղել…»:

«․․․․Մի օր մենք ներս մտանք այն պահին, երբ Անդրանիկը պատմում էր ինչ-որ կռվի պատմություն: Թումանյանը կանգնած էր, մի ոտը դրած թախտի վրա, թեւերը բարձրացրած վեր, փայլուն, արծարծուն աչքերով լսում էր:

-Թուրս քաշեցի՜…,- ասաց Անդրանիկը եւ կանգ առավ:



Նա ուներ այդպիսի սովորություն՝ Ժամանակ էր տալիս, որ լսողն ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց եւ սկսեց գոռալ.

-Խփի՜ր, խփի՜ր…»:

«․․․․Մի օր էլ էլի սեղանի շուրջը Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը եւ ինքը վերցրեց առաջին խոսքը:

-Սրանից քսան տարի առաջ,- ասաց Թումանյանը,- կար երկու նշանավոր բան` Խրիմյան Հայրիկը եւ իմ «Շունն ու կատուն»: Քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա. իմ «Շունն ու կատուն» եւ Անդրանիկը։ Խմում եմ երկու նշանավորներից մեկի` Անդրանիկի կենացը:

Բոլորն էլ սկսեցին ծիծաղել: Անդրանիկն էլ ծիծաղեց:

Անդրանիկը Թումանյանին պատասխանեց.

-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանվոր բան՝ «Շունն ու կատուն». խմենք նրա կենացը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին