Ներքին 2 տարի առաջ - 18:30 24-02-2024

Մարդկանց բախտի քմահաճույքին թողնելը ճիշտ չէ․ Արամ Գրիգորյան

ԿԳՄՍ նախարարության մոտ տևական ժամանակ է բողոքի ակցիա էին իրականացնում միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ, ովքեր ըստ օրենքի պահանջի՝ կամ պիտի ազատվեին աշխատանքից, կամ մասնակցեին կամավոր ատեստավորման, իսկ շեմը չհաղթահարելու դեպքում հրաժեշտ տային աշխատանքին:

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց Երևանի Դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտոր՝ Արամ Գրիգորյանի հետ, ով մեզ պատմեց ոչ պետական բուհեր ավարտած շրջանավարտներին սպառնող խնդիրների, և իր նախաձեռնության մասին։

«Հարցը վերաբերում է այն մարդկանց, ովքեր իրազեկված չեն եղել, և բաց են թողել մինչև 2017 թվականի հնարավորությունները, որովհետև պետությունը վերջին անգամ 2017 թվականին է ընձեռել է այդպիսի հնարավորություն, ի դեպ այս տարի որոշվում է նաև ոչ պետական բուհերի, միջին մասնագիտացված հաստատությունների վերավորակավորման քննությունների փուլը»։

Նրա խոսքով՝ այն ուսուցիչներին, ովքեր աշխատում են պետական որևէ հաստատությունում առաջարկվել է ազատվել աշխատանքից և գտնել նոր աշխատանք․

«Պատճառը այն է, որ պետությունը չի ճանաչում այդ դիպլոմները, որոնք տրվել են նախկինում, բայց օրենքը հետադարձ ուժ ունենալ չի՛ կարող, որովհետև եթե խորհրդային միությունը չկա՝ ասել, որ խորհրդային միության դիպլոմները չի անցնում, դա նույնն է ինչ հիմա ասեն, որ այն ժամանակ այդ կրթությունը կազմակերպել է ուրիշ իշխանություն։ Ես չեմ հասկանում ինչու՞ իշխանությունները չեն ուզում մեկ անգամ ևս հնարավորություն տալ»,- ասաց Գրիգորյանը։

ԿԳՄՍ նախարարության այն պատճառաբանություններին, թե նրանք ուսուցիչներին բազմաթիվ անգամ հնարավորություն են տրվել բարձրագույն կրթություն ստանալու, ռեկտորն ասաց․

«Ոչ պետական բուհերը ընթացքում կազմակերպել են, և վերջին տվյալներով 130 մարդ 2017 թվականին կարողացել է վերավորակավորել իր դիպլոմը, շատ փոքր տոկոսով մարդիկ դիմել են, բայց չեն կարողացել վերահանձնել, կարծեմ 10-12 հոգի։ Նաև 5 տարվա ուսումնառության դիմաց նրանց տրվել է բակալավրի աստիճան, սա էլ ուրիշ խնդիր է, նրանք էլ դրանից են դժգոհ։

Արամ Գրիգորյանն ասաց, որ իրենք որոշել են հավաքագրել այն մարդկանց, ովքեր նախկինում դիմումներ են ուղարկել, ստացել են մերժողական պատասխաններ, նաև այն մարդկանց, ովքեր նոր են ուզում դիմել։ Նրանց առաջարկել են և՛ իրենց ուղարկել դիմումները, և՛ նախարարության համապատասխան էջին, որպեսզի կարողանան հասկանալ, թե քանի մարդ է դիմել։

«Հիմա ատեստավորման գործընթացը նոր է սկսվել, դեռ տաք է, բայց կգա սեպտեմբերը և մարդիկ կկանգնեն փաստի առաջ։ Կարծում եմ արդեն ժամանակն է, բարձր մակարդակով քննարկել այս հարցը։ Քանի դեռ մարդիկ իրենց խնդրի լուծումը չեն տեսել, մեր նախաձեռնությունը վերջնաժամկետ չի ունենա։ Օրենքը հետադարձ ուժ չունի, այն ժամանակվա կրթական ծրագրերը համապատասխանում էին տվյալ ժամանակահատվածի օրինական պահանջներին, և պետության օրինական շահերին, պետությունն է տվել այդ հնարավորությունները, անօրինական չեն գործել։ Սա մեր մոտեցումն է, թողնել մարդկանց բախտի քմահաճույքին՝ ճիշտ չէ»․- եզրափակեց Արամ Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին