Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:31 20-02-2024

Կարևոր է, որ կա հասարակության հատված, որի համար Արցախի էջը փակված չէ․ Շարմազանով

Այսօր՝ փետրվարի 20-ը, նշանավորվում է Արցախյան շարժման սկզբնավորմամբ։ 36 տարի առաջ այս օրը Թատերական հրապարակում սկիզբ առավ Արցախի ազատագրության շարժումը։

Ազատության հրապարակում մեկնարկել է «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Oragir.News-ի հետ զրույցում շեշտեց, որ Փետրվարի 20-ը կարևոր է նախ և առաջ Հայաստանի Հանրապետության գահավիժումը և կործանումը օր առաջ կանգնեցնելու համար, որպեսզի մենք վերադառնանք 88-ի իդեալներին։

«Այս կապիտուլյանտների ռեժիմը այնքան է իջեցրել նշաձողը, այնքան աղետ է բերել հայ ժողովրդի գլխին, Արցախը նվիրել է՝ ճանաչելով Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափել է Իլհամ Ալիևի հետ միասին, որ շատ բարդ է նույնիսկ իշխանափոխությունից հետո միանգամից վերադառնալ գործնականորեն այն օրակարգին, որը կար 88-ին այս հրապարակում»,-ասաց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին