Ներքին 2 տարի առաջ - 22:57 18-02-2024

Ալիևի հետ հանդիպմանը հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին․ Փաշինյան

Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։

Եվ, ըստ էության, հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում, որը արդեն մի քանի հանդիպումներ տեղի է ունեցել։

Փաշինյանը հայտնել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը պետք է վերաբերվի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը եւ համաձայնեցմանը:

«Իհարկե, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք սկզբունքային հոդվածներ դեռեւս համաձայնեցված չեն, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն եւ պայմանավորվել ենք այս աշխատանքները իրականացնել:

Ընդհանուր առմամբ, եթե պայմանավորվածությունները այն, որ ձեռք են բերվել, պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումն կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։

Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածությունների հավատարիմ մնալուն։

Խաղաղության պայմանագրի մի շաք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դրանք դեռևս համաձայնեցված չեն։ Այս ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում