Ներքին 2 տարի առաջ - 18:27 16-02-2024

Կա քաղաքական մի այր, ով առիթը բաց չի թողնում հայ մարզիկների հաջողություններով փիառվելու համար

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԹԵ ՉԵՔ ՆԿԱՏԵԼ…

Վերջին օրերին հայ մարզիկների հաջողությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու ՍՊՈՐՏԻ նախարար Ժաննա Անդրեասյանի համար կարևոր իրադարձությունների շարքից չեն… Համենայն դեպս, նաև սպորտի համար պատասխանատու նախարարը որևէ գրառում չի կատարել այս կապակցությամբ: Սակայն կա քաղաքական մի այր, ով առիթը բաց չի թողնում հայ մարզիկների հաջողություններով փիառվելու համար: Եթե դիտում եք նրա էջը, ապա երկրի անվտանգության, Ադրբեջանից եկող վտանգների, համակարգային կոռուպցիայի մասին բան չեք կարդա… Երևի Ժաննա Անդրեասյանին հենց նա էլ արգելել է մեր մարզիկների հաջողություններով փիառվել: Այդ մարդը ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է, նույն Արայիկը, ով, համաձայն իր պաշտոնական կենսագրությանը, չորս տարի շարունակ հանդիսացել է հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնության անդամ:

Խորհրդարանական ընդդիմությունը մինչ օրս չի պարզել, թե որտե°ղ և ինչ հանգամանքներում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը զբաղվել դարակազմիկ հաշտեցման գործողություններով…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը