Ներքին 2 տարի առաջ - 10:00 16-02-2024

Արցախցիների հաշվառման պահանջը նոր գլխացավանք է դարձել

Oragir.News-ը զրուցել է արցախցի տեղահանված հայրենակցի հետ, ով բնակարան վարձակալելու հարցով վերջին շրջանում բախվում է տարածում գտնող մի խնդրի։

«Տուն է պետք, ընտանիքս հո չե՞մ թողնելու փողոցում։ Մենք Երևանում ենք գտնվում, հոկտեմբերի սկզբին ենք բնակարան վարձակալել։ Առաջիկա օրերին վարձակալության ժամկետը լրանում է, սակայն տան տերը չի ցանկանում երկարաձգել այդ ժամկետը։ Ասում է՝ նորմալ ընտանիք եք, ինձ վնաս չեք տալիս, իմ ուզած գնով վարձակալել եք բնակարանս, վարձը չեք ուշացնում, բայց հիմա չեմ շարունակում, ընդհանրապես արցախցիների հետ տուն վարձակալելու մտադրություն չունեմ»,- վարձատուի հետ իր խոսակցության մասին է պատմում մեր զրուցակիցը։

Ինչպես նրան բացատրել է տանտերը, վարձակալական հարաբերություններն ընդհատելու պատճառը կառավարության նկատմամբ անվստահությունն է։ «Ասում է՝ ենթադրենք այսօրվա դրությամբ իշխանություններն արցախցիներին ինչ-որ գումարներ են վճարում, որը կարող է ցանկացած պահի ընդհատվել։ Բայց էականը դա չէ, այլ կոնկրետ հասցեում հաշվառման պահանջը, քանի որ լսել է, որ թեկուզև գույքային կամ սեփականության նկատմամբ որևէ իրավունք չառաջացնելով հանդերձ՝ այնուամենայնիվ, մինչև վերջ հստակ չէ, թե իր տանը փաստացի բնակվող արցախցիների հաշվառվելը հետագայում ի՛նչ հետևանքներ է առաջացնելու սեփականատիրոջ համար։ Նաև խոսակցություն կա վարձատուների համար հարկային նոր պարտավորությունների առաջացման մասին, ում հարցնում է՝ դեռ մի հոդաբաշխ պատասխան չեմ ստացել: Բայց ամենագլխավոր վտանգն այն է, որ ժամանակավոր այդ հաշվառումը մեր «սիրելի» իշխանությունները կարող են դարձնել մատի փաթաթան ու նույն արցախցիներին ասել՝ քանի որ տվյալ տանը դուք հաշվառված եք, ուրեմն վե՛րջ, ձեր բնակարանային հարցը լուծված է, և մենք այլևս այդ ուղղությամբ չմարված պարտավորություն չունենք․․․ այդ մտավախության համար էլ չեմ ուզում արցախցիներին վարձակալության տալ տունս, ինչքան էլ դա ինձ համար նյութական առումով վնասաբեր լինի», ասել է վարձատուն, ով, իր խոսքով, իրավապահ համակարգում նախկինում երկար տարիների աշխատանքային ստաժ է ունեցել։
Մտավախությունը, պետք է ասել, այնքան էլ հիմնազուրկ չէ, բայց անկախ ամեն ինչից՝ արցախցիների՝ անգամ ժամանակավոր բնակարանային ապահովության հարցերը մնում են առկախված վիճակում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում