Մամուլ 2 տարի առաջ - 07:31 16-02-2024

Հեռուստաալիքների հանրապետական սփռման համար ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ կրկին մեկ անձից գնման եղանակով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 80 մլն 244 հազար դրամ, որի գնման առարկան եղել է Արբանյակի վարձակալությունը, իսկ արժեքի 13 մլն 374 հազար դրամը Ավելացված արժեքը հարկն է։

Բացատրենք, թե ինչ է սա իրենից ենթադրում. պայմանագրում նշված գնման առարկայի տեխնիկական բնութագրի համաձայն՝ այն Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայություններ է ենթադրում։ Այս պայմանագրի նպատակը հետեւյալն է. «ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը բաղկացած է թվով 213 հեռուստակայանից, որոնցից 66-ում հանրապետական սփռման մուլտիպլեքսի (որը պետք է հեռարձակվի հանրապետության բնակավայրերի 100%-ում) հաղորդումը իրականացվում է օպտիկամանրաթելային համակարգով, իսկ թվով 147-ում՝ արբանյակային հեռարձակման ցանցի միջոցով»: Արբանյակային հեռարձակումը ծառայում է նաեւ բնակավայրերից դուրս տեղակայված առանձնատների, հանգստյան գոտիների, զորամասերի եւ այլնի համար որպես պետական սփռման մուլտիպլեքսի ֆիքսված անհատական արբանյակային ընդունման հիմնական միջոց։ Արբանյակի մոդելը EutelSat 708 է, իսկ գնումը կատարված է մեկ անձից գնման եղանակով։ Այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արբանյակային սփռման արժեքը 80 մլն 244 հազար դրամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը