Ներքին 2 տարի առաջ - 13:35 15-02-2024

Կամբոջայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Փետրվարի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Պիչխուն Պանյային (նստավայրը՝ ք․Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու հնարավորությունների առնչությամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական, գործարար կապերի, զբոսաշրջության և կրթության, ինչպես նաև այլ ոլորտներում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության դրական դինամիկան պահպանելու և խորացնելու հարցերը, այդ թվում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության հեռանկարներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը