Միտք 2 տարի առաջ - 09:25 14-02-2024

Հաջորդիվ Ադրբեջանը նոր պատրվակ է գտնելու առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելու

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եթե Ադրբեջանը իր հայտարարած վիրավոր ադրբեջանցու դիմաց 4 հայ զինծառայողի կյանք է խլում և մարսում է, ապա հաջորդիվ էլ նոր պատրվակ է գտնելու և ոչ միայն նոր զոհեր պատճառելու, այլ առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելու:

Հիշում ե՞ք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով: Ասում էր` ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք, թե հայերը ռևանշի ե՞ն դիմում, թե՞ ոչ:

Այս տրամաբանության և ՀՀ իշխանության լուռ կամ քողարկված համաձայնությամբ, ադրբեջանցիները հետո էլ կհարվածեն ու կամրանան այն հատվածներում, որտեղ իրենց տրամաբանությամբ ճանապարհ կամ միջանց պետք է անցնի:

Կասեն` մեր խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ենք ապահովում:

Ի դեպ, ադրբեջանական այս արյունալի հարձակումը վերջիններիս համար նաև թեստի նշանակություն ուներ` հասկանալու, թե այս փուլում, երբ ՀՀ իշխանությունը մեծ-մեծ խոսելու չեմպիոնական մրցավազքի է հելել, ինչպե՞ս կվարվի:

Սրանք, իհարկե, մեծ-մեծ խոսում են միայն երկրի ներսում` ուժայինների հետևում թաքնվելով և մարդկանց նստացնելով»:

Ստեղծված իրադրությունից է նաև կախված, թե Ադրբեջանն իր սցենարային զարգացման համար հետագայում ինչ մարտավարություն կընտրի:

ՀԳ. Երեկ նկատեցի, որ անուղղակի ձևով, որոշները գրում էին, որ եթե ՀՀ-ն պատասխանի ադրբեջանցիներին, ապա կարող է սադրանքի ծավալը ընդլայնվել` ակնարկելով, որ ոչինչ չպետք է անել:

Միգուցե ընդլայնվեր, կրակն ինտենսիվանար, բայց ոչինչ չանելու դեպքում այսպիսի ողբերգությունները ոչ միայն կշարունակվեն, այլ ադրբեջանական ագրեսիայի լայն ճանապարհ կբացեն»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի