Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 12-02-2024

ՀՀ հարատևության բանաձևը. հարևանների հետ համակեցություն և պաշտպանունակության բարձրացում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող մարմնի նիստի ժամանակ կարևորեց, որ Հայաստանն իր քայլերն այսպես ձեռնարկի, որ իր պետականությունը հարևատև լինի։

«Սա մեր իրականության մեջ շատ կարևոր է հարց է, քանի որ պատմականորեն մեր պետականությունը ընդհատվել է, տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։

Մեր պատմական փորձի վերլուծությամբ, մենք պետք է հանգենք, թե ինչ գաղափարախոսություն պիտի դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվի մեր պետության հարատևությունը»,- հայտարարեց նա։

Oragir.News-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գաղափարախոսություն պիտի դնենք պետության հիմքում, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության հարատևությունը։ Մեր հարցին ի պատասխան իշխանական պատգամավորը նշեց, որ այդ գաղափարախոսության ամենակարևոր գործոններից մեկը պետք է լինի հարևանների հետ ապրելու բանաձևի ընտրությունը։

Աղազարյանն ընդգծեց, որ Հայաստանն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, և շարունակաբար պետք է մնա այդ դիրքերի վրա, որպեսզի խնդրի լուծումը հասցնի իր տրամաբանական ավարտին։ «Հնարավոր չէ ապրել մի տարածաշրջանում և այդ տարածաշրջանի երկրներից կեսի հետ խնդիրներ ունենալ։ Հետևաբար խնդիրը պետք է լուծվի, լուծման նպատակով բանաձև պետք է գտնվի, որն այդ լուծումը կապահովի։ Իհարկե միայն այս գործոնը չէ, բայց սա ամենակարևորն է»,- ասաց նա։

Հարցին, թե այս բանաձևը որքանո՞վ է արդյունավետ, երբ Ադրբեջանը դրան համարժեք չի արձագանքում, ավելին պարբերաբար սպառնում է Հայաստանին՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ բանաձևի փնտրտուքին զուգահեռ պետք է ուժեղացնենք նաև մեր պաշտպանունակությունը, ինչպես նաև աշխարհում մեր տարածաշրջանով հետաքրքրված պետությունների առջև հստակ կեցվածքով հանդես գանք՝ որպես տևական խաղաղությանը կողմնակից երկիր։ Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սպառնալիքներին, որոնք չեն համապատասխանում խաղաղության պայմանագրի օրակարգին, Աղազարյանը կրկին կարևորեց ՀՀ-ի պաշտպանունակության բարձրացումը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերի՝ այն դեպքում, երբ այդ երկիրը հավականություններ է ցուցաբերում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին ի պատասխան Աղազարյանը նշեց. «Հետամուտ լինել խաղաղության պայմանագրի կնքնմանը և դրան զուգահեռ բարձրացնել պաշտպանունակությունը։ Սա իր մեջ բազմաթիվ նյուանսներ է պարունակում»։

Հովիկ Աղազարյանը նաև կարևորեց, որ ՀՀ-ն աշխարհի և տարածշրջանի առաջ հետևողական կեցվածք դրսևորի՝ իր մոտեցումների անկեղծության և ինստիտուցիոնալության մեջ։

Ինչ վերաբերում այն մտահոգություններին, որ անգամ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը կարող է ՀՀ-ի դեմ հարձակում գործել, մեր զրուցակիցը նշեց, որ 100 տոկոսանոց վստահություն չի կարելի ունենալ՝ հավելելով՝ այն վստահությանը չափը, որն այսօր չկա, պետք է կոմպենսացվի՝ պաշտպանունակության բարձրացման միջոցով։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին