Սպորտ 2 տարի առաջ - 17:47 11-02-2024

Լողորդների առաջին արդյունքները Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում

Դոհայում ընթանում է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը․ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային այս առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանը 100 մ դելֆին լողատարածությունը հաղթահարել է 1։02.69 արդյունքով և որակավորման փուլում գրավել է 31֊րդ տեղը։Իսկ Աշոտ Չախոյանը 100 մ բրասում ցույց է տվել 1։04.92 արդյունք և որակավորման փուլում բավարարվել 58֊րդ տեղով։

Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են նաև Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ:

Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան նաև սինխրոն ցատկում:

Նշենք, որ Օլիմպիական ուղեգիր կնվաճեն անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով