Ներքին 2 տարի առաջ - 18:30 09-02-2024

Արմեն Աշոտյանը համատարած արժեհամակարգային անկման պայմաններում կարևոր քննարկումների դաշտ է բացում

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, բավականին հետաքրքիր և ստեղծված իրավիճակին համահունչ նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը համատարած արժեհամակարգային անկման պայմաններում կարևոր քննարկումների դաշտ է բացում:

Արմենն առաջարկում է 1988-ից առ այսօր Հայաստանի և Արցախի անկախության համար նահատակվածների սրբադասման գործընթաց սկսել:

Առաջարկի հիմնավորումները բազմաթիվ են` հանուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության նահատակվելու վեհ գաղափարի ամրագրումից մինչև Հայաստանի ու Արցախի համար պայքարի կարևորության հաստատում:

Փաշինյանական թշնամական թեզերն այն մասին, թե մեր մարտիկները «հանուն ոչնչի են զոհվել», ոչ միայն քարոզչական մակարդակում պետք է հերքել ու ոչնչացնել, այլ մեր նահատակների անձնազոհությունը պետք է արժեվորել և բարձրացնել լրիվ այլ հարթություն:

Սա ենթադրում է ոչ միայն հասարակական, քաղաքական մակարդակում քննարկումների ծավալում, այլ վերջնարդյունքում` բոլոր փաստարկներով/հակափաստարկներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացում:

Երկրում տեղի ունեցող` բոլոր ուղղություններով, զանգվածային անկումային գործընթացները, որոնք վառ արտահայտված են հատկապես ազգայինի ու հայ ինքնության դեմ ծանր հարվածներով, պետք է կանգնեցվեն և դրանում, անկասկած, իր ծանրակշիռ դերը պետք է ունենա Հայոց Եկեղեցին»:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան