Ներքին 2 տարի առաջ - 16:08 09-02-2024

ՊԵԿ-ը կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների նկատմամբ․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝ օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ Տրանսպորտային միջոցներից մեկում մաքսային ծառայողները հայտնաբերել են 5 029 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ:

Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 7829 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 2800 կգ, փորձ են արվել այս եղանակով քողարկել ավելի արժեքավոր ապրանքներ՝ նոր հագուստ և գուլպաներ: Մյուս բեռնատարի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1328 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ։

Պարզվել է, որ տարանցման հայտարարագրում կրկին նշված են ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 5059 կգ խնամքի պարագաներ, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել է 3110 կգ։ Երրորդ բեռնատարի տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1276 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ։ Ընդհանուր չհայտարարագրված հագուստի ընդհանուր քաշը կազմել է 7 633 կգ։ Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում