Ներքին 2 տարի առաջ - 12:40 07-02-2024

Ինչու է եթերազրկվել «Ֆրինյուզը». սովպադենիե՞

«Մեզ մոտ ԱԱԾ-ից որևէ մեկը չի գալիս»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ֆրինյուզ» հեռուստաընկերության խմբագիր Արմինե Սիրունյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ մի քանի օր է ԱԱԾ-ից աշխատակից է գնում հեռուստաընկերություն և հետևում ուղիղ եթերներին։

Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, որ այդ ամենը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների վատթարացումով, հեռուստաընկերության խմբագիրն այսպես արձագանքեց․

«Անկեղծ ասած այդ հարաբերություններից որևէ տեղեկություն չունեմ, որևէ բան չեմ լսել։ Ես միայն «Ֆրինյուզ»-ի հետ կապված կարող եմ որևէ բան ասել․ մեզ մոտ որևէ մեկը չկա ԱԱԾ-ից, մեզ մոտ միայն մեր կոլեկտիվն է»։

Արմինե Սիրունյանի խոսքով՝ եթերից զրկելու որոշումը զուտ պարտքերի հետ է կապված եղել, այլ բան չկա։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՌՀ տնօրեն Տիգրան Հակոբյանի հետ, վերջինս, սակայն, հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ուղղորդելով լրատվական բաժին։

ՀՌՀ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հետուստաընկերությանը եթերից զրկելու վերաբերյալ որոշման մասին ՀՌՀ-ի տեսակետն առաջիկայում հայտնի կլինի։

«Օրենքում հստակ նշված է, որ 24 ժամ եթեր չհեռարձակվելու դեպքում արդեն արձանագրություն կկազմվի և ըստ այդմ որոշում կկայացվի։ Ունենք օրենքի խախտում և դրան համապատասխան գործողություն ենք իրականացնելու»,- հայտնեցին ՀՌՀ-ից։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ն չի կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները, ինչի պատճառով էլ նախարարությունը կտրուկ քայլերի է կարող է գնալ՝ ընդհուպ եթերի անջատում։

Ի դեպ, ԱԺ նախագահի ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն արդեն 2 օր է, ինչ չի հեռարձակվում։

Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգել այնտեղ ԱԱԾ աշխատակից «գործուղել» որպեսզի կանխեն ուղիղ եթերում հնարավոր «տհաճ» զարգացումները Փաշինյանի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել