Ներքին 2 տարի առաջ - 20:55 06-02-2024

Գետքի գյուղապետը պաշտոնանկ է արվել Oragir.News-ին տված հարցազրույցի պատճառով

Մեկ շաբաթ առաջ Oragir.News-ը Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի խնդիրներին էր անդրադարձել։

Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Աշոտ Շաբոյանը, խոսելով գյուղի խնդիրներից, մասնավորապես ասել էր․ «Մեր գյուղի ամենամեծ խնդիրը կապված է գազաֆիկացման և ոռոգման ջրի հետ։ Սոցիալական խնդիրներ են, որոնց պատճառով մարդիկ կարող են լքել գյուղը»։

Անկուսակցական գյուղապետը, ըստ էության, իր գյուղի խնդիրներն է ներկայացրել, որի մասին բոլորը գիտեն, նույնիսկ Ախուրյան խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Զավեն Մանուկյանը։

Հարցազրույցից ժամեր անց գյուղապետը նկատողություն է ստացել, օրեր անց էլ արդեն Աշոտ Շաբոյանին ստիպել են դիմում գրել։ Մարզային իշխանությանը վրդովեցրել է նյութում տեղ գտած այն փաստը, թե սահմանամերձ Գետքը Թուրքիայի սահմանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Գետքի գյուղապետը հարցազրույցի ընթացքում, խոսելով սահմանամերձ գյուղերի դպրոցների օպտիմալացումից, ասել էր․ «Էսօրվա դրությամբ խոսք կա, որ դպրոցը պիտի միացնեն հարևան գյուղի դպրոցին, եթե էդ միացումը եղավ, ավելի շատ մարդ գյուղից կգնա»։

Հավանաբար այս միտքն էլ կարող էր կատաղեցնել Փաշինյանի նշանակած կադրերին, ասել է՝ Շիրակի մարզային մեծ ու փոքր տրամաչափի պաշտոնյաներին։

Այնպես չէ, որ ուռճացված է ներկայացվել իրականությունը, որովհետև ամիսներ առաջ Գետք գյուղի բնակիչների բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ չէին հասկանում, թե 72 աշակերտ ունեցող, յուրահատուկ պայմաններով՝ հիմնանորոգված, արևակայանով, կարգին սպորտդահլիճով դպրոցը փակելն ու Երազգավորսին միացնելը ինչ իմաստ ունի։

Ստացվում է, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում նույնիսկ խնդիրների մասին բարձրաձայնելը կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ։

Oragir.News-ը այս միջադեպի հետ կապված փորձեց պարզաբանում ստանալ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին, փոխարենը օրեր առաջ, երբ գյուղապետը խոսում էր հնարավոր պաշտոնանկության մասին, Ախուրյանի համայնքապետարանից ասացին, որ նման բան հնարավոր չէ, Մանուկյանը նման բան չի կարող անել։ Խոսակցություններ կան, որ Աշոտ Շաբոյանը վաղուց էր իշխանության դիտակետում, իսկ հարցազրույցը արագացրեց պաշտոնանկությունը։

Աշոտ Շաբոյանը անկուսակցական է, 7 ամիս է, ինչ գյուղապետ է աշխատել, գյուղացիները գոհ են, ասում են՝ սրտացավ ու բարեխիղճ մարդ է, բայց նաև չեն հասկանում մարզային իշխանությունների պահվածքը։

Նշենք նաև, որ երբ ՔՊ-ն Ախուրյանում զավթեց իշխանությունը, կամաց-կամաց աշխատանքից ազատում էր ոչ ՔՊ-ական գյուղապետերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում