Մամուլ 2 տարի առաջ - 07:54 06-02-2024

Հակոբ Արշակյանը «Սիներջի»-ի տնօրենին ծափահարելու կոչի համար նկատողություն է ստացել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Երբ նա կոչ արեց կալանավորին ծափերով ողջունել, գործընկերները տարակուսել են ՔՊ-ում: Ինչի՞ մասին է խոսքը. փետրվարի 2-ին Երեւանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը՝ բիզնեսի համար խորագրով համաժողովի ժամանակ Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքն ու առաջարկեց ներկաներին ծափահարել նրան:

Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը փետրվարի 1-ին 2 ամսով կալմար» համաժողովին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթի ընթացքում հիշեց Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիայի գործով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին գովերգող հայտարարություանավորվել էր, քանի որ Էկոնոմիկայի նախարարության ութ պաշտոնյաներ կասկածվում են, իրավապահների ձեւակերպմամբ, առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Ստացվում է՝ մի կողմից իրավապահները Աշոտ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում են կայացնում, իրավական գործընթաց են սկսում նրա նկատմամբ, իսկ, մյուս կողմից, ԱԺ փոխխոսնակն իր ելույթում գովերգում է կոռուպցիայի համար մեղադրվող նույն պաշտոնյային՝ այսպիսով ծաղրելով նաեւ իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակոբ Արշակյանի այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել ՔՊ-ում, ԱԺ փոխնախագահը նկատողություն է ստացել իր թիմակիցների կողմից, որոնք Արշակյանի այս արարքը տարակուսելի են համարել: Բացի այդ, ԱԺ պաշտոնական կայքում էլ Հակոբ Արշակյանի ելույթի այդ հատվածը խմբագրված է, չկան ծափողջույնները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին: Վերջինս ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում