87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 2 տարի առաջ - 19:25 04-02-2024

Տիեզերագնաց Կոնոնենկոն տիեզերքում մնալու ընդհանուր ժամանակի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) աշխատող «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական թռիչքների գումարային տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ինչպես հաղորդում է Interfax-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 11:30:08-ին Կոնոնենկոն գերազանցել է հայրենակից Գենադի Պադալկայի նվաճումը, որը հինգ տիեզերական թռիչքների ընթացքում հավաքել է 878 օր 11 ժամ 29 րոպե 48 վայրկյան:

Կոնոնենկոն, ով «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացների ջոկատի հրամանատարն է, իրականացնում է իր հինգերորդ տիեզերական թռիչքը: Ընթացիկ արշավի ավարտից հետո (ըստ պլանի ՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին) Կոնոնենկոյի տիեզերքում լինելու ընդհանուր ժամանակը կկազմի 1110 օր։

Օլեգ Կոնոնենկոն ծնվել է 1964 թվականի հունիսի 21-ին Թուրքմենական ԽՍՀ Չարջոու քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Խարկովի Ժուկովսկու անվան ավիացիոն ինստիտուտը՝ «Թռչող սարքերի շարժիչներ» մասնագիտությամբ՝ «ինժեներ-մեխանիկ» որակավորմամբ։ 1996 թվականից մինչև 1998 թվականը Տիեզերագնացների պատրաստման Գագարինի անվան կենտրոնում անցել է ընդհանուր տիեզերական ուսուցում: 1998 թվականի մարտին նրան շնորհվել է «տիեզերագնաց-փորձարկող» որակավորում։ Կոնոնենկոն առաջին տիեզերական թռիչքը կատարել է 2008 թվականի ապրիլի 8-ին՝ որպես ՄՏԿ-ի 17-րդ հիմնական արշավախմբի կազմում, Երկիր վերադառնալը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 24-ին։

Ամենից շատ դիտված