Ներքին 2 տարի առաջ - 18:30 03-02-2024

Հայտնի է, թե Գյումրիում երբ արտահերթ ընտրություններ կկայանան

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական եռուզեռի մեջ է, հանրապետության երկրորդ քաղաքում իշխող կուսակցության ներկայացուցիչները վարձակալությամբ տարածքներ են վերցնում։

Քաղաքի տարբեր հատվածներում սնկի նման աճում են ՔՊ-ի գրասենյակները, որոնք ըստ էության, ծառայելու են որպես շտաբներ։

Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակին կից բացվել է ՔՊ-ի գրասենյակը։

Տարածքի սեփականատերը Oragir.News-ի հետ զրույցում կցկտուր տեղեկություն հայտնեց, որ ընդամենը 4 ամսով են վարձակալել տարածքը, իսկ մնացած մանրամասներին ինքը չի տիրապետում։

Սրանից կարելի է ենթադրել, որ առաջիկա երեք ամիսները լինելու են նախընտրական Գյումրիի համար, ինչից հետո էլ կլինեն ընտրությունները։

Նմանատիպ գրասենյակ է բացվել նաև Գյումրիի Գարեգին Նժդեհի (Տեքստիլ) թաղամասում՝ հենց Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային-գլխամասային գրասենյակի դիմաց։

Oragir.News-ին չհաջողվեց կապ հաստատել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի հետ, իսկ խմբակցությունից առանց Հարությունյանի «դաբրոյի»՝ մեկնաբանություն չեն տալիս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը